Օրբան․ «Թրամփը նախաճաշին կերավ Ֆոն դեր Լայենին»

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է ԵՄ և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված առևտրային համաձայնությունը՝ նշելով, որ այն չի բխում եվրոպացիների շահերից, իսկ Եվրահանձնաժողովը միջոցներ չունի դրանք կյանքի կոչելու համար։

«Եվրահանձնաժողովի նախագահը պարտավորվել է հարյուր միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում, ինչպես նաև որոշակի քանակությամբ ամերիկյան սպառազինություն ձեռք բերել։ Բայց Եվրահանձնաժողովը գումարների չի տիրապետում։ Ո՞ւմ անունից է հանձնաժողովի նախագահը ձեռք բերել այս պայմանավորվածությունները», - նշել է Օրբանը՝ հեգնելով, - «Թրամփը նախաճաշին կերավ Ֆոն դեր Լայենին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 15 տոկոս մաքսատուրք. ԱՄՆ-ն և ԵՄ-ն ստորագրել են համաձայնագիրը