Մատչելիության հղումներ

Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց Սոնա Մնացականյանի գործով


28-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, երեք տարի առաջ վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն այսօր դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց:

Նրա նկատմամբ խափանման միջոցը մնաց անփոփոխ՝ երկրից բացակայելու արգելքը:

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը լրագրողներին ասաց, որ դատարանն այս պահին լուծել է միայն մեղավորության հարցը. «Ինչից տուժող կողմը, բնականաբար, գոհ է այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից: Հաջորդիվ արդեն՝ լրացուցիչ դատալսումների փուլում, դատարանն անդրադառնալու է պատժի հարցին»:

Ասլանյանը հավելեց, որ 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակվելու, որովհետև ՔՕ-ով ՃՏՊ-ների վայրը լքելը այլևս հանցագործություն չէ, սակայն կնշանակվի այլ պատիժ, որով նախատեսվում է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:

«Վերդիկտի հետ կապված տուժող կողմը առարկություններ չունի, որովհետև ամբողջ մեղադրանքով ու ամբողջ ծավալով մեղավոր է ճանաչվել», - հավելեց նա:

Արամ Նավասարդյանը մեկնաբանություն չտվեց, նրա փաստաբանը ներկա չէր նիստին: Նա շարունակում է մնալ ազատության մեջ:

Նավասարդյանն ավելի վաղ հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը, թե արագությունը գերազանցել է, ինչի հետևանքով իր մեքենայի հարվածից երիտասարդ հղի կինը մի քանի մետր այն կողմ է նետվել ու տեղում մահացել:


Ամբողջական տարբերակը՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG