ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը Գազային անհրաժեշտ օգնության միայն կեսն է ի վիճակի մատակարարել

Գազայի հատված - Պաղեստինցիները պայքարում են բաշխվող մարդասիրական օգնության համար, 26-ը հուլիսի, 2025թ.

ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը հայտարարում է, որ Գազային անհրաժեշտ օգնության միայն կեսն է ի վիճակի մատակարարել, չնայած Իսրայելը օրեր առաջ երեք շրջաններում դադարեցրել է ռազմական գործողությունները՝ ճանապարհ բացելով մարդասիրական բեռների համար:

«Մենք դեռևս չենք ստացել մեր պահանջած ծավալները տեղափոխելու թույլտվությունը», - Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է գործակալության ներկայացուցիչը:

Սովի դեմ պայքարին հետևող միջազգային կազմակերպություններից մեկն այսօր հայտարարել է, թե անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել։

«Նորանոր ապացույցներ են ի հայտ գալիս թերսնման, սովի ու հիվանդությունների պատճառով ավելացող մահվան դեպքերի մասին», - հայտարարել է IPC-ն։

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, սակայն, այսօր հերքել է սովի ճգնաժամի մասին մեղադրանքները, միաժամանակ ընդունելով, որ անկլավում իրավիճակը «ծանր» է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բողոքի ակցիաներ Ավստրիայում ու Մեծ Բրիտանիայում՝ ի պաշտպանություն Գազայի ժողովրդի Գազայում դարձյալ մարդիկ են սպանվել՝ սննդի հերթում «Բարոյական ճգնաժամ, որը մարտահրավեր է նետում համաշխարհային խղճին». Գուտերեշը քննադատել է միջազգային հանրությանըԿանադան կոչ է անում անհապաղ վերականգնել ՄԱԿ-ի համակարգած օգնությունը Գազայում Սովը Գազայում աղետալի մակարդակի է հասել. «Համաս»