Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության. փաստաբան

Դատարանը փոխել է նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանքը և կիրառել վարչական հսկողություն: «Ազատության» հետ զրուցում փաստաբան Երեմ Սարգսյանը փոխանցեց, որ Աբրահամյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով:

Այս գործը հարուցվել է դեռ 2018 թվականին և ավարտին հասաց 7 տարի անց: Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը. փաստաբան