Հաքերները ստանձնել են «Աէրոֆլոտ»-ի սերվերների վրա հարձակման պատասխանատվությունը

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության օդանավ, արխիվ

Ուկրաինամետ հաքերական խմբավորումները ստանձնել են ռուսաստանյան խոշորագույն պետական «Աէրոֆլոտ» ավիաընկերության սերվերների վրա հարձակման պատասխանատվությունը։ Հարձակման հետևանքով փոխադրողը ստիպված է եղել չեղարկել մի քանի տասնյակ չվերթներ՝ այդ թվում Երևանի ուղղությամբ։

«Աէրոֆլոտ»-ի դեմ այս գործողության պատասխանատվությունը ստանձնել են Silent Crow և «Կիբերպարտիզաններ BY» հաքերական խմբավորումները։

«Մեզ հաջողվել է ոչնչացնել ավիաընկերության հազարավոր սերվերներ, ինչպես նաև վերահսկողություն սահմանել «Աէրոֆլոտի» ղեկավարության անձնական համակարգիչների նկատմամբ», - հայտարարել են Silent Crow-ի հաքերները՝ ավիաընկերությանը պատճառված վնասը «ռազմավարական» որակելով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Աէրոֆլոտը» հաղորդում է տեղեկատվական համակարգերի խափանման մասին