Ադրբեջանական գազն այս շաբաթ կհասնի Սիրիա

Օգոստոսի 2-ից Թուրքիան կսկսի գազ մատակարարել Սիրիա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նախարարի խոսքով՝ մատակարարումները կիրականացվեն Թուրքիա ներկրվող ադրբեջանական գազի հաշվին։ Սիրիա մատակարարվող գազի ծավալները, ինչպես նաև գինը, որ պատրաստավում է դրա դիմաց վճարել Դամասկոսը, Բայրաքթարը չի հստակեցրել։