Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Արևմուտքի պահանջները պատրվակ են Իսլամական Հանրապետությանը դեմ գործողություններ ձեռնարկելու համար։ Հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա զգուշացումից հետո, թե եթե Իրանը վերսկսի միջուկային աշխատանքները, հարվածները չեն ուշանա։
«Իրանի ժողովուրդը վերջին պատերազմում ցույց տվեց իր ուժն ու վճռականությունը, և չի ընկրկի»,- հայտարարել է Խամենեին:
Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին էլ հայտարարել է, թե Թեհրանը չի վստահում Միացյալ Նահանգների և Իսրայելի խոստումներին և լիովին պատրաստ է դիմակայել նրանց կողմից ցանկացած նոր հարձակման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը համաձայնել է ԱԷՄԳ տեխնիկական թիմի այցելությանը