Թաիլանդի ու Կամբոջայի պատերազմը շարունակվում է՝ չնայած Թրամփի ջանքերին

Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են զինված հակամարտությունը՝ թեև երկու կողմն էլ խոստացել էր բանակցել՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցներից հետո: Երեկ երեկոյան Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե կողմերը համաձայնել են հանդիպել և մտադիր են «հնարավորինս շուտ հասնել հրադադարի»։

Չնայած դրան՝ այսօր առավոտյան կրկին հրետանային կրակոցներ են սկսվել Կամբոջայի և Թաիլանդի միջև վիճելի տարածքում: Կողմերը միմյանց են մեղադրում առաջինը կրակ բացելու համար։

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային տարածքների և այնտեղ գտնվող սուրբ բուդդայական տաճարների շուրջ հակամարտությունը շարունակվում է ավելի քան հարյուր տարի, և միայն 20-րդ և 21-րդ դարերում հանգեցրել է ավելի քան 10 պատերազմի։