Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի օգնություն է ուղարկում Ուկրաինա

Արխիվ

Ադրբեջանը մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ նախագահի պահուստային ֆոնդից է այդ գումարը հատկացվելու Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը, որպեսզի վերջինս տեղում արտադրվող էլեկտրատեխնիկական սարքավորումներ գնի և ուղարկի Ուկրաինա՝ որպես մարդասիրական աջակցություն։

Ալիևի հրամանագրում այս աջակցությունը հիմնավորվել է Ադրբեջանի ու Ուկրաինայի միջև բարեկամական ու գործընկերային հարաբերություններով: