Մատչելիության հղումներ

Զախարովա․ «Կիևը ցանկանում է ռուս - ադրբեջանական հակասություններն օգտագործել սադրանքների նպատակով»


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

«Կիևը ցանկանում է ռուս - ադրբեջանական հակասություններն օգտագործել սադրանքների նպատակով», - այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը նպատակ ունի օգտագործել ներկայում առկա ռուս - ադրբեջանական հակասությունները՝ ազգամիջյան հողի վրա ատելության և թշնամանքի տարածման համար», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

Զախարովայի պնդմամբ՝ ուկրաինական հատուկ ծառայությունների նպատակն է «սադրանքների հաջող իրականացման դեպքում այսպես կոչված ռուսական ագրեսիայի մասին տեղեկություններ տարածել ադրբեջանական, թուրքական և եվրոպական մեդիադաշտում»։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG