Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքի» վարկանիշը հասել է 56 տոկոսի


«Վրացական երազանք» խմբակցությունը, Վրաստանի խորհրդարան
«Վրացական երազանք» խմբակցությունը, Վրաստանի խորհրդարան

Եթե Վրաստանում ընտրությունները կայանային գալիք կիրակի, ապա իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կստանար ընտրողների քվեների 56 տոկոսը։ Սա են վկայում «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով անցկացված հարցման արդյունքները։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցության օգտին, ըստ հարցման, պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը 7.5 տոկոսը։

«Իմեդիի» պատվերով հարցումն անցկացվել է «Գորբի» հետազոտական կենտրոնի կողմից հունիսի 22-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է Վրաստանի 2300 չափահաս քաղաքացի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG