Մատչելիության հղումներ

Վերաքննիչն անփոփոխ թողեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Պատարագի ժամանակ, արխիվ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Պատարագի ժամանակ, արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու պահանջով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը:

Փաստաբան Երեմ Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մերժման հիմքերին դեռ ծանոթ չեն, քանի որ որոշումը չեն ստացել, բայց պնդում է, որ մերժումն անհիմն է:

Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի ընթացքում Քննչականը հայտարարեց, թե ավարտել է գործի նախաքննությունը: Փաստաբաններն այս հանգամանքը ևս ներառել էին իրենց վերաքննիչ բողոքում, ընդգծելով՝ դատարանը պետք է հաշվի առնի, որ Միքայել սրբազանն այլևս նախաքննությանը խոչընդոտել չի կարող, ինչպես հիմնավորել էր մեղադրող կողմը:

Երեմ Սարգսյանն ասաց՝ մերժումը, ըստ ամենայնի, կբողոքարկեն Վճռաբեկ դատարան, չի բացառվում՝ հետագայում նաև դիմեն Եվրադատարան:

Շիրակի թեմը 25 տարի առաջնորդող Միքայել Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Գործի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որում բարձրաստիճան հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին:



Մանրամասները տե՛ս այստեղ



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG