Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Իրանից վատ ազդակներ ենք ստանում»


Միացյալ Թագավորություն - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդիպում են Թըրնբերիում, Շոտլանդիա, 28-ը հուլիսի, 2025թ.
Միացյալ Թագավորություն - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդիպում են Թըրնբերիում, Շոտլանդիա, 28-ը հուլիսի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ Վաշինգտոնը բավական վատ ազդակներ է ստանում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ բանակցություններից առաջ։

«Իրանցիները մեզ շատ վատ, տհաճ ազդակներ են ուղարկում։ Նրանք չպետք է նման կերպ վարվեն։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային կարողությունները։ Իրանցիները, սակայն, կարող են վերսկսել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները», - նշել է Թրամփը՝ զգուշացնելով. - «Եթե նրանք նման քայլի դիմեն, մենք [միջուկային օբյեկտները] կրկին արագորեն կոչնչացնենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG