Մատչելիության հղումներ

Ռուսական օդային հարձակման հետևանքով Կիևում վիրավորվել է 5 քաղաքացի


Կիև, Ուկրաինա, 10-ը հուլիսի, 2025թ.
Կիև, Ուկրաինա, 10-ը հուլիսի, 2025թ.

Առնվազն հինգ մարդ վիրավորվել է Կիևում ռուսական օդային հարձակման հետևանքով, վնասվել է նաև բնակելի շենք, հայտնել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում: Հուլիսի 27-ի ուշ երեկոյան ռուսական օդային հարձակման ընթացքում պայթյուններ են արձանագրվել ինչպես Կիևում, այնպես էլ նրա արվարձաններում։

Երեկոյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում՝ ընդգրկելով արևելյան շրջանները և Կիևի մարզը։

Լեհական ռազմաօդային ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ ակտիվացրել են լեհական ռազմական ինքնաթիռները՝ ապահովելու իրենց օդային տարածքի անվտանգությունը։

Վերջին շաբաթներին ռուսական ուժերը հաճախակի են իրականացնում անօդաչու թռչող սարքերի հարձակումներ՝ նպատակ ունենալով ծանրաբեռնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը։


XS
SM
MD
LG