Ռուսական զորքի գնդակոծության հետևանքով անցած գիշեր 17 մարդ է զոհվել Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող կալանավայրերից մեկում, մի քանի տասնյակը վիավորվել են։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, թե ռուսները դիտավորյալ են թիրախավորել բանտում գտնվող քաղաքացիական անձանց»։
Ընդհանուր առմամբ, ըստ Կիևի, անցած գիշեր երկրում ռուսական հարվածներից 22 մարդ է զոհվել։ Զոհերի թվում նաև 23-ամյա հղի կին կա, ով մահացել է հիվանդանոցի վրա ռուսների հրթիռային հարվածից։