Ռուսական «Աէրոֆլոտը» այսօր ևս տասնյակ չվերթներ է չեղարկել։ Ավիաընկերությունը, միաժամանակ, վստահեցնում է, որ այժմ կայունացրել է չվացուցակը՝ նախօրեին տեղի ունեցած խոշոր կիբերհարձակումից հետո։
Երկու ուկրաինամետ հաքերային խմբեր երեկ հայտարարել էին, որ վնաս են հասցրել «Աէրոֆլոտ»-ի ցանցին, տվյալներ արտահանել ուղևորների և աշխատակիցների մասին և վերահսկողություն հաստատել աշխատակիցների, այդ թվում՝ ավագ ղեկավարների անձնական համակարգիչների նկատմամբ։ Արդյունքում «Աէրոֆլոտ»-ը միայն երեկ Մոսկվայից շուրջ վեց տասնյակ չվերթ էր չեղարկել։
«Այսօրվա դրությամբ Մոսկվայից և հակառակ ուղղությամբ չվերթների 93 տոկոսը նախատեսվում է իրականացնել հայտարարված ժամանակացույցի համաձայն», - նշել է ընկերությունը։