Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր և իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յո Չենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հյուսիսային Կորեան որպես միջուկային զենք ունեցող պետություն, եթե երկկողմ բանակցությունները վերսկսվեն։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Ընդունելով, որ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները «վատ չեն»՝ Կիմ Յո Յոնգը պնդել է, որ Վաշինգտոնի փորձը՝ դա օգտագործելու Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման համար, կմեկնաբանվի որպես «ծաղր»։
«Եթե Միացյալ Նահանգները չկարողանա ընդունել փոփոխված իրականությունը և շարունակի ձախողված անցյալը, ԿԺԴՀ-ԱՄՆ հանդիպումը կմնա որպես ամերիկյան կողմի «հույս», - ասել է նա։
2018-ին Սինգապուրում Թրամփը և Կիմը պայմանավորվել էին աստիճանաբար բարելավել կապերը և ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին: Փհենյանը պնդել էր, որ կիրագործի միջուկային և միջմայրցամաքային հրթիռներից հրաժարվելու խոստումն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցները: Սպիտակ տունն էլ հակառակն էր պահանջում՝ նախ հրաժարում ատոմային ռումբից, և նոր միայն՝ պատժամիջոցների չեղարկում: