Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պետք է շտապ բարելավի հարաբերությունները հարևանների հետ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ավելի ուժեղ կապերը կարող են օգնել չեզոքացնելու Արևմուտքի սահմանած պատժամիջոցները, հայտնում է IRNA գործակալությունը։
«Եթե մենք ուժեղացնենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցներն անարդյունավետ կդառնան», - ասել է նա՝ նշելով, - «այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները մեր հարևան և տարածաշրջանային պետությունների հետ»։
Փեզեշքիանը նշել է մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Իրաքը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը և Իրանի հարավային հարևանները՝ որպես «մեծ ներուժ» ունեցող երկրներ, որոնց հետ պետք է ակտիվացնել փոխադարձ համագործակցությունը՝ ընդհանուր շահերը ապահովելու համար։