Մատչելիության հղումներ

Մոսկվան սխալ է ընկալել Թրամփի համբերատարությունը. Բրյուս


Մոսկվան չպետք է թերագնահատի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի ջանքերը, ուկրաինական անգլալեզու Kyiv Post պարբերականի հետ զրույցում նշել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը համբերատար էր, և դա որոշ մարդկանց կողմից սխալ է ընկալվել։

«Կարծում եմ, սակայն, որ իրադրությունը սխալ գնահատելու ժամանակն այլևս անցյալում է», - հավելել է նա:

ԱՄՆ նախագահը նախօրեին հայտարարել է, որ եթե Մոսկվան առաջընթաց չցուցաբերի Ուկրաինայում պատերազմը ավարտելու ուղղությամբ, Վաշինգտոնը 10 օր հետո սկսելու է ռուսաստանյան ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ կիրառել:

XS
SM
MD
LG