Մատչելիության հղումներ

Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում «գիտակցել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վտանգը»


Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն «գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդման ռիսկերը»։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Դրանք իրապես ռիսկեր են, որովհետև իրավիճակը բարդանում է։ Ամենուր, որտեղ հայտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքը, հակամարտություն է արմատավորվում, աճում է լարվածությունը, մոռացվում են խաղաղություն, կայունություն, նորմալություն բառերը», - նշել է Զախարովան՝ պնդելով, որ դրանց փոխարինելու է գալիս «նոր, արևմտյան նորմալությունը»։

«Թե ինչ է հաջորդում դրան, բազմիցս ենք տեսել», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:04 0:00



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG