Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը Գազային անհրաժեշտ օգնության միայն կեսն է ի վիճակի մատակարարել


Գազայի հատված - Պաղեստինցիները պայքարում են բաշխվող մարդասիրական օգնության համար, 26-ը հուլիսի, 2025թ.
Գազայի հատված - Պաղեստինցիները պայքարում են բաշխվող մարդասիրական օգնության համար, 26-ը հուլիսի, 2025թ.

ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը հայտարարում է, որ Գազային անհրաժեշտ օգնության միայն կեսն է ի վիճակի մատակարարել, չնայած Իսրայելը օրեր առաջ երեք շրջաններում դադարեցրել է ռազմական գործողությունները՝ ճանապարհ բացելով մարդասիրական բեռների համար:

«Մենք դեռևս չենք ստացել մեր պահանջած ծավալները տեղափոխելու թույլտվությունը», - Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է գործակալության ներկայացուցիչը:

Սովի դեմ պայքարին հետևող միջազգային կազմակերպություններից մեկն այսօր հայտարարել է, թե անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել։

«Նորանոր ապացույցներ են ի հայտ գալիս թերսնման, սովի ու հիվանդությունների պատճառով ավելացող մահվան դեպքերի մասին», - հայտարարել է IPC-ն։

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, սակայն, այսօր հերքել է սովի ճգնաժամի մասին մեղադրանքները, միաժամանակ ընդունելով, որ անկլավում իրավիճակը «ծանր» է։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG