Մատչելիության հղումներ

Կանադան հայտարարում է սեպտեմբերին Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին


Կանադան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը, AP-ի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Մարկ Քարնին:

Նա հրավիրել է կառավարության նիստ՝ քննարկելու Գազայում ստեղծված իրավիճակը։ «Մարդկային տառապանքի մակարդակը Գազայում անտանելի է», - ասել է Քարնին։

«Կանադան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում 2025 թվականի սեպտեմբերին», - ասել է Քարնին, քայլ, որը, նրա խոսքով, պայմանավորված է Պաղեստինի ինքնավարության կողմից «2026 թվականին ընդհանուր ընտրություններ անցկացնելով, որոնցում «Համաս»-ը չի կարող որևէ դեր խաղալ, և Պաղեստինի պետությունը ապառազմականացնելու նպատակով»։

Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG