Մատչելիության հղումներ

Կամչատկայում հզոր երկրաշարժը ցունամի է առաջացրել․ Ճապոնիայում ևս տարհանումներ են


Կամչատկա, արխիվ
Կամչատկա, արխիվ

Ռուսաստանի Կամչատկայի ափերի մոտ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա մի քանի տուժած, վնասվել են շենքեր: Գրանցվել է մինչև 4 մետր (13 ֆուտ) բարձրությամբ ցունամի: Խաղաղ օվկիանոսի տարբեր երկրներում մարդիկ տարհանվել են:

Ճապոնիայի արևելյան ափամերձ գոտու մեծ մասը, որը 2011 թվականին ավերածությունների էր ենթարկվել հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով, տարհանման հրահանգ է ստացել։

«Այսօրվա երկրաշարժը լուրջ էր և վերջին տասնամյակների ամենաուժեղն է», - հայտարարել է Կամչատկայի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը Տելեգրամում տեղադրված տեսաուղերձում։

Կամչատկայի որոշ հատվածներում գրանցվել է 3–4 մետր (10–13 ֆուտ) բարձրությամբ ցունամի, հայտնել է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային նախարար Սերգեյ Լեբեդևը՝ կոչ անելով բնակիչներին հեռանալ ափամերձ գոտիներից։

Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիան հայտնել է, որ սա տարածաշրջանում 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG