Մատչելիության հղումներ

Կամբոջան և Թաիլանդը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել


Կամբոջայի և Թաիլանդի վարչապետերն այսօր Մալայզիայում կայացած բանակցությունների ընթացքում հրադադարի անհապաղ հաստատման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը՝ նշելով, որ հրադադարը ուժի մեջ կմտնի կեսգիշերին։

«Հրադադարը ուժի մեջ կմտնի առանց որևէ նախապայմանի»,-Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է մալայզիական կառավարության ղեկավարը։

Կամբոջայի և Թաիլանդի 800 կիլոմետրանոց սահմանի երկայնքով ռազմական գործողությունները բռնկվել էին հուլիսի 24-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG