Մատչելիության հղումներ

Բելառուսի ՊՆ-ը հայտնում է, որ Մինսկի երկնքում ԱԹՍ է խոցվել


Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մինսկի երկնքում անօդաչու թռչող սարք է խոցվել։

Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է մոտավորապես ժամը 2:00-ին։ «Տուժածներ չկան։ Հաշվի առնելով այս միջադեպը՝ անհապաղ ձեռնարկվում են լրացուցիչ միջոցներ՝ օդային տարածքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

«Զերկալո»-ն, հղում անելով տեղի բնակիչներին, գրում է, որ անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքի, ապա՝ մեքենայի և պայթել։ «Ոստիկանությունը ժամանել է ընդամենը 25 րոպե անց, որից հետո նրանք ցրել են բոլորին», - ասել են ականատեսները։

Ռուսաստանից արձակված ԱԹՍ-երը թռչում են Բելառուսի տարածքով դեպի Ուկրաինա։ Flagstok-ի տվյալներով՝ հունիսին Բելառուս է թռել 17 ռուսական անօդաչու թռչող սարք, իսկ հուլիսի 7-ից 13-ն ընկած շաբաթվա ընթացքում՝ 59:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG