Ավստրիայի խոշորագույն էներգետիկ ОМV ընկերությունը Բաքու-Ջեյհան խողովակաշարով ներկրված ադրբեջանական նավթում օրգանական քլորիդների անթույլատրելի մեծ բաղադրություն է հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լրատվամիջոցը նաև տեղեկացնում է, որ ОМV-ն երրորդ արևմտյան ընկերությունն է, որ ադրբեջանական նավթի աղտոտման մասին է հայտնում՝ BP-ից և իտալական ЕNI-ից հետո։
Ըստ մասնագետների` օրգանական քլորիդները կարող են շարքից հանել նավթամշակման գործարանների սարքավորումները։
Ադրբեջանից ներկրվող վառելիքի որակի կտրուկ անկման պատճառով Аzeri Light նավթի գինը վերջին մի քանի շաբաթներին կտրուկ նվազել է՝ հասնելով հնգամյա մինիմումի։