Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում միջազգային համաժողով է Պաղեստինի հարցի շուրջ


ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկրորդ օրն է՝ միջազգային համաժողով է ընթանում Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետությունների ստեղծման տարբերակի իրագործման շուրջ, որը համանախագահում են Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան։

Համաժողովը կարող է և պետք է դառնա վճռորոշ, շրջադարձային կետ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հարց բարձրացնելով՝ ո՞րն է այլընտրանքը՝ մեկ պետությո՞ւն, որտեղ պաղեստինցիներին զրկում են իրավունքներից, ստիպում են ապրել հավերժական օկուպացիայի և անհավասարության պայմաններում։

«Սա խաղաղություն չէ։ Սա արդարադատություն չէ։ Սա չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Եվ սա անընդունելի է», - ասել է Գուտերեշը։

Համաժողովին մասնակցում են ավելի քան 120 երկրների ներկայացուցիչներ: Ակնլալվում է, որ դրա ավարտին կընդունվի համընդհանուր փաստաթուղթ Գազայի ապագայի վերաբերյալ։

XS
SM
MD
LG